18:50  ,  26 մարտի, 2017

Ղազախստանի թիմը լուրջ կորուստ ունի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի առաջատար պաշտպան, «Աստանայի» խաղացող Յուրի Լոգվինենկոն բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը:

«Մեծ ափսոսանքով պետք է հայտնեմ, որ հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպան Յուրի Լոգվինենկոն վնասվածքի պատճառով չի օգնի թիմին Հայաստանի հետ խաղում»,- թվիթերյան էջում գրել է Ղազախստանի հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Կաիրովը:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով