10:41  ,  26 մարտի, 2017

ԱԱ-2018. Հայաստան - Ղազախստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան - Ղազախստան դիմակայությունում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմին: Դաշտի տերերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.85 գործակցով: Ոչ ոքի արդյունքն ունի 3.35 գործակից, Ղազախստանի հավաքականի հաղթանակը՝ 4.50:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

ԱԱ-2018, եվրոպական գոտի, 5-րդ տուր

E խումբ, 5-րդ տուր

Հայաստան - Ղազախստան՝ 20:00-ին

Չեռնոգորիա - Լեհաստան՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Դանիա՝ 22:45

Մրցաշարային դրություն. Լեհաստան՝ 10 միավոր, Չեռնոգորիա՝ 7, Դանիա՝ 6, Ռումինիա՝ 5, Հայաստան՝ 3, Ղազախստան՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով