16:05  ,  22 մարտի, 2017

Մարկոս Պիզելին՝ իր ու Արաս Օզբիլիսի մասին. Տարբեր մայրերից եղբայրներ

Հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Instagram-ում լուսանկար է տեղադրել ֆուտբոլի Հայաստանի հավաքականում իր թիմակից Արաս Օզբիլիսի հետ:

«Լավագույն ընկեր, լավագույն հարեւան սենյակում, տարբեր մայրերից եղբայրներ »,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը՝ իր գրառմանն ավելացնելով #hayerov #hayastan հեշթեգները:

Հիշեցնենք, որ Օզբիլիսն ու Պիզելին այս օրերին Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում են Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա մարտի 26-ին Երեւանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news