00:09  ,  22 մարտի, 2017

Բունդեսլիգայի ամենաերիտասարդ մարզիչը՝ տարվա լավագույն մարզիչ

«Հոֆենհայմի» 29-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ճանաչվել է 2016թ. Գերմանիայի լավագույն մարզիչ Գերմանիայի ֆուտբոլային միության վարկածով:

2016թ. փետրվարին, 28 տարեկանում գլխավորելով «Հոֆենհայմը»՝ Նագելսմանը դարձել էր ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը Բունդեսլիգայի պատմության մեջ:

Նրա ղեկավարությամբ թիմը կարողացավ պահպանել տեղը Բունդեսլիգայում, իսկ ընթացիկ առաջնությունում այժմ չորրորդ տեղում է: Նագելսմանի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news