21:55  ,  20 մարտի, 2017

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել ղազախների դեմ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերականգնողական թեթեւ մարզումով սկսել է պատրաստվել մարտի 26-ին Երեւանում կայանալիք Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: Մարտի 20-ին մարզմանը մասնակցել է 16 ֆուտբոլիստ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը (ffa.am):

Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը հավաքականին կմիանան մարտի 20-ի երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին՝ մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին: 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով, «Շիրակ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան) 

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Արտյոմ Սիմոնյան, «Լե Մոն» (Շվեյցարիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով