09:42  ,  20 մարտի, 2017

Բուֆոնը ռեկորդ է սահմանել «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, մասնակցելով «Սամպդորիայի» դեմ A Սերիայի 29-րդ տուրի խաղին (1:0), սահմանել է ակումբային ռեկորդ, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Հանդիպման 65-րդ րոպեին 39-ամյա Բուֆոնը դարձել է «Յուվենտուսի» կազմում խաղադաշտում ամենաշատ րոպեներ անցկացրած ֆուտբոլիստը: Նա թուրինյան ակումբի կազմում խաղացել է 39 704 րոպե: Այդ ցուցանիշով Բուֆոնը գերազանցել է Ջամպյերո Բոնիպերտիի ռեկորդը, որը կազմում էր 39 680 րոպե:

Իտալացի դարպասապահը 2001 թվականից է խաղում «Յուվենտուսում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում