16:41  ,  15 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Ռուսաստանում կայացած առաջին խաղում գոլ խփած Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է թիմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան, Խուան Մատա, Զլատան Իբրահիմովիչ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով» հանդիպումը կկայանա մարտի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում