18:18  ,  13 մարտի, 2017

Հագեցած ամիս՝ հայկական բռնցքամարտի համար

Մարտ ամիսը հագեցած է լինելու հայկական բռնցքամարտի համար։ Հայաստանի հավաքականի 7 անդամներ մարտի 13-22-ը մասնակցելու են Ռումինիայի Բրաիլա քաղաքում կայանալիք 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, իսկ Գերմանիայի Հալե քաղաքում տեղի է ունենալու Chemistry cup 2017 միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայանալու է 3 մարզիկով։ Այդ մրցաշարերին զուգահեռ Անապայում տեղի է ունենալու Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ։

Հայաստանի երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապայում ռինգ դուրս կգան՝ 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69կգ քաշահին Տոնի Գալստյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում