Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում նվազագույն հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին», իսկ պետերբուրգյան «Զենիթը» հյուրընկալվելիս պարտվեց Պերմի «Ամկարին»՝ 0:1:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակից «Ռոստովը» 0:0 հաշվով ավարտեց Գրոզնիի «Թերեկի» դեմ տնային հանդիպումը:
44 միավոր վաստակած «Սպարտակը» 8-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Զենիթին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Սպարտակ» - «Անժի»՝ 1:0
Ալեքսանդր Սամեդով, 67
«Ռոստով» - «Թերեկ»՝ 0:0
«Ամկար» - «Զենիթ»՝ 1:0
Ռոլանդ Գիգոլաեւ, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում