13:40  ,  7 մարտի, 2017

Թայսոն Ֆյուրին ռինգ կվերադառնա մայիսին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի (25-0, 18 նոկաուտ) հայտարարել է, որ այս տարվա մայիսին կվերադառնա ռինգ:

«Հրատապ նորություններ: Մեծ վերադարձ մայիսի 13-ին: Աշխատում ենք մրցակից փնտրելու ուղղությամբ: Սպասեք նորությունների»,- թվիթերյան էջում գրել է բրիտանացի բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Ֆյուրին 2015-ի նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBO/WBA/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: Մինչեւ այդ ուկրաինացին չէր պարտվել 11 տարի: Կլիչկոյի եւ Ֆյուրիի միջեւ ռեւանշ մենամարտը պետք է կայանար հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում, սակայն բրիտանացին հրաժարվել էր: Ավելի ուշ Ֆյուրին հայտարարեց, որ կոկաին է օգտագործել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում