15:45  ,  6 մարտի, 2017

Խաբիբ Նուրմագոմեդովը ներողություն է խնդրել երկրպագուներից

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը երկրպագուներից ներողություն է խնդրել ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը հետաձգելու համար: Նրանք մարտի 4-ին Լաս Վեգասում պետք է վիճարկեին խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը, սակայն Նուրմագոմեդովը քաշ գցելիս վատ էր զգացել շոգեբաղնիքում եւ տեղափոխվել հիվանդանոց:

«Գիտեմ, որ շատ մարդիկ էին սպասում այդ մենամարտին եւ բոլորին հուսախաբ արեցի: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից, UFC-ից ու իմ մրցակցից: Աջողջությանս հետ ամեն բան նորմալ է, եղել է նաեւ ավելի վատ: Այս փորձություններն ամեն անգամ ավելի ուժեղ են դարձնում ինձ: Շնորհակալություն աջակցության համար»,- «Ինստագրամում» գրել է Խաբիբ Նուրմագոմեդովը:

Տոնի Ֆերգյուսոնը եւս առողջություն է մաղթել ռուսաստանցի մարտիկին՝ նշելով, որ նա պետք է մտածի իր առողջության մասին, այլ ոչ թե UFC-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում