01:51  ,  3 մարտի, 2017

Ֆերնանդո Տորեսը մրցակցի հետ բախվելուց հետո կորցրել է գիտակցությունը

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը լուրջ վնասվածք է ստացել «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման վերջնամասում եւ փոխարինվել: 32-ամյա ֆուտբոլիստը մրցակցի հետ բախվելուց հետո կորցրել է գիտակցությունը: Նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից:

Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news