01:39  ,  1 մարտի, 2017

Իտալիայի Գավաթ. «Յուվենտուս» - «Նապոլի»՝ 3:1

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում առաջին հանդիպումն անցկացրին «Յուվենտուսն» ու «Նապոլին»: Թուրինում տեղի ունեցած խաղում երկրի չեմպիոնները հաղթեցին արգենտինացի հարձակվողներ Պաուլո Դիբալայի եւ Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ՝ 3:1: Դիբալան դարձավ դուբլի հեղինակ:

Պատասխան հանդիպումն ապրիլի 5-ին է:

Կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են «Լացիոն» ու «Ռոման», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 3:1

Պաուլո Դիբալա, 47, 69, 11մ, Գոնսալո Իգուաին, 64 - Խոսե Կալյեխոն, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով