01:39 1 մարտի, 2017Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում առաջին հանդիպումն անցկացրին «Յուվենտուսն» ու «Նապոլին»: Թուրինում տեղի ունեցած խաղում երկրի չեմպիոնները հաղթեցին արգենտինացի հարձակվողներ Պաուլո Դիբալայի եւ Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ՝ 3:1: Դիբալան դարձավ դուբլի հեղինակ:
Պատասխան հանդիպումն ապրիլի 5-ին է:
Կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են «Լացիոն» ու «Ռոման», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին:
Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 3:1
Պաուլո Դիբալա, 47, 69, 11մ, Գոնսալո Իգուաին, 64 - Խոսե Կալյեխոն, 36
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.