18:43  ,  27 փետրվարի, 2017

Գեւորգ Ղազարյան vs «Տոնդելա», Մալաքյան եղբայրներ vs «Օլիմպիկ»

Պորտուգալիայի առաջնության 23-րդ տուրում «Մարիտիմուն» արտագնա խաղում ոչ ոքի է խաղացել «Տոնդելայի» հետ՝ 1:1: «Մարիտիմուի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտապան Գեւորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին:

Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Կամենսկի «Ստալը» հյուրընկալվելիս 0:0 հաշվով է խաղացել Դոնեցկի «Օլիմպիկի» հետ: «Ստալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, նրա ակումբակից եւ եղբայր Էդգար Մալաքյանը փոխարինվել է 67-րդ րոպեին:

Տեսանյութերում ներկայացված են հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ լավագույն դրվագները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում