13:30  ,  27 փետրվարի, 2017

Հայաստանի երիտասարդական հավաքականը կխաղա Մոլդովայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի թիմի հետ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Խաղը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019թ. առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով