20:20  ,  25 փետրվարի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» ու «Լայպցիգը» հաղթեցին, «Բավարիան» խփեց 8 գոլ

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրը հաջող ստացվեց առաջատարների համար:

«Բավարիան» Մյունխենում 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Համբուրգի» դարպասը, Դորտմունդի «Բորուսիան» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆրայբուրգի» նկատմամբ, իսկ «Լայպցիգը» տանն ուժեղ գտնվեց «Քյոլնից»՝ 3:1: «Բորուսիայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն Օբամեյանգի հետ 19-ական գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բավարիան» ունի 53 միավոր եւ 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգին»: «Բորուսիան» 40 միավորով երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բավարիա» - «Համբուրգ»՝ 8:0

Արտուրո Վիդալ, 7, Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 42 (11մ), 54, Դավիդ Ալաբա, 54, Կինգսլի Կոման, 65, 69, Արյեն Ռոբեն, 87

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:3

Սոկրատիս Պապաստատոպուլոս, 13, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 55, 70

«Լայպցիգ» - «Քյոլն»՝ 3:1

Էմիլ Ֆորսբերգ, 5, Դոմինիկ Մարո, 34 (ինքնագոլ), Տիմո Վերներ, 65 – Յույա Օսակո, 53

«Բայեր» - «Մայնց»՝ 0:2

Ստեֆան Բել, 3, Լեւին Օզտունալի, 11

«Դարմշտադտ» - «Աուգսբուրգ»՝ 1:2

Մարսել Հելեր, 47 – Պոլ Վերհագ, 55 (11մ), Ռաուլ Բոբադիլիա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում