19:03  ,  24 փետրվարի, 2017

Մոուրինյոն դժգոհ է Եվրոպայի լիգայի վիճակահանության արդյունքից

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահության արդյունքից: Անգլիական ակումբը կմրցի ռուսական «Ռոստովի» հետ:

«Բոլոր տեսանկյուններից վատ վիճակահանություն է մեզ համար: Սպասվում է երկար թռիչք «Մանչեսթեր Յունայթեդի» համար բարդ օրացուցային փուլում: Վատ վիճակահանություն է, քանի որ մեզ դիմակայելու է բարդ մրցակից: Նրանք վատ չդրսեւորվեցին Չեմպիոնների լիգայում: «Ռոստովը» լավ է պաշտպանվում, ուժեղ է ֆիզիկապես, բայց մենք կգտնենք նրանց հաղթելու միջոց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին Ռոստովում, պատասխան խաղը՝ մարտի 16-ին Մանչեսթերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում