17:37  ,  24 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» վիճակագրությունը Հենրիխ Մխիթարյանի հետ եւ առանց նրա

OulalaGames-ը ներկայացրել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» վիճակագրությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ եւ առանց նրա:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առանց Հենրիխ Մպիթարյանի անցկացրել է 10 հանդիպում մեկ խաղում հետեւյալ միջին ցուցանիշով. 1.4 գոլ, 1.2 բաց թողած գոլ, 1.6 միավոր, հաղթանակների 40 տոկոս:

28-ամյա հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 15 հանդիպում. 1.6 գոլ, 0.6 բաց թողած գոլ, 2.1 միավոր, հաղթանակների 60 տոկոս:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Մխիթարյանը վնասվածք է ստացել: Նրա մասնակցությունը փետրվարի 26-ին «Ուեմբլիում» կայանալիք Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին հարցականի տակ է: «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Սաութհեմփթոնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում