17:37 24 փետրվարի, 2017OulalaGames-ը ներկայացրել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» վիճակագրությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ եւ առանց նրա:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առանց Հենրիխ Մպիթարյանի անցկացրել է 10 հանդիպում մեկ խաղում հետեւյալ միջին ցուցանիշով. 1.4 գոլ, 1.2 բաց թողած գոլ, 1.6 միավոր, հաղթանակների 40 տոկոս:
28-ամյա հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 15 հանդիպում. 1.6 գոլ, 0.6 բաց թողած գոլ, 2.1 միավոր, հաղթանակների 60 տոկոս:
Հիշեցնենք, որ ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Մխիթարյանը վնասվածք է ստացել: Նրա մասնակցությունը փետրվարի 26-ին «Ուեմբլիում» կայանալիք Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին հարցականի տակ է: «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Սաութհեմփթոնը»:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.