18:46  ,  23 փետրվարի, 2017

«Պորտուի» ավագի ահավոր վնասվածքը (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ծանր վնասվածք է ստացել «Պորտուի» ավագ Էկտոր Էրերան։ Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխտշտայները հարվածել է մեքսիկացի կիսապաշտպանի ոտքին։ 50-րդ րոպեին տեղի ունեցած դրվագում իտալական թիմի խաղացողը ստացավ դեղին քարտ, իսկ Էրերան բուժօգնություն ստանալուց հետո կարողացավ հանդիպումն ավարտին հասցնել։ Էրերան սոցցանցում հրապարակել է վնասված ոտնաթաթի լուսանկարը։

Հիշեցնենք, որ «Պորտուն» պարտվել է 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում