01:34  ,  23 փետրվարի, 2017

«Յուվենտուսը» 2 րոպեում 2 գոլ խփեց «Պորտուին», «Լեսթերը» պարտվեց «Սեւիլիային», սակայն գոլ խփեց դրսում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» Պորտուգալիայում մրցեց «Պորտուի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 72-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարկո Պիացան, իսկ երկու րոպե անց բրազիլացի Դանիել Ալվեսը կրկնապատկեց հաշիվը:

Դաշտի տերերը 27-րդ րոպեից մնացել էին տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը:

«Սեւիլիան» ընդունեց Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին», որը Պրեմյեր լիգայից դուրս մնալու վտանգի տակ է: Իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով, ինչը փոքր շանս է թողնում անգլիական թիմից պատասխան խաղից առաջ:

«Սեւիլիան» կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել, եթե 11 մետրանոցն առաջին խաղակեսում արդյունավետ իրացներ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան, սակայն բարձրության վրա էր դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը: Կոռեան գոլի հեղինակ դարձավ ընդմիջումից հետո:

Պատասխան հանդիպումները մարտի 14-ին են:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Պորտու» - «Յուվենտուս»՝ 0:2

Մարկո Պիացա, 72, Դանի Ալվես, 74

Հեռացում ՝ Ալեքս Տելես («Պորտու»), 27, երկրորդ դեղին քարտ

«Սեւիլիա» - «Լեսթեր Սիթի»՝ 2:1

Պաբլո Սարաբիա, 25, Խոակին Կոռեա, 62 - Ջեյմի Վարդի, 73

Չիրացրած 11մ՝ Խոակին Կոռեա («Սեւիլիա»), 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում