16:15  ,  23 փետրվարի, 2017

NBA-ի նախկին աստղը՝ Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի նախագահ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Հյուսթոն» ակումբի նախկին կենտրոնական, բոլոր ժամանակների ամենահայտնի չինացի բասկետբոլիստ, 36-ամյա Յաո Մինն (հասակը 2 մ 29 սմ) ընտրվել է Չինաստանի բասկետբոլային ասոցիացիայի նախագահ, հաղորդում է TSN-ը։

Որոշումն ընդունվել է միաձայն։ Այս նշանակումը կազմակերպության բարեփոխման ծրագրի մի մասն է։ Նախկինում ասոցիացիան գլխավորել են միայն կառավարական պաշտոնյաներ։

2002-2011 թվականներին «Հյուսթոնում» հանդես եկած Յաո Մինը 2016-ին ընդգրկվել է բասկետբոլային Փառքի սրահում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում