14:07  ,  23 փետրվարի, 2017

«Ռեալը» մոտ մեկ ամսով զրկվեց պաշտպանից

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ մեկ ամիս չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Marca-ն։

Ֆրանսիայի հավաքականի խաղացողը վնասվածք է ստացել «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։ Վարանը փոխարինվել էր 73-րդ րոպեին։ Նրա մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք։

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Վալենսիային» պարտվել է 1։2 հաշվով։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարանը մասնակցել է 18 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում