23:37  ,  22 փետրվարի, 2017

«Ռեալը» պարտվեց Վալենսիայում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից տեղափոխված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Արքայական թիմի համար անհաջող ստացվեց հանդիպման մեկնարկը: 10 րոպեում դաշտի տերերը երկու անգամ գրավեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

Մինչեւ ընդմիջում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:

«Ռեալը» 22 խաղից հետո 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի 23 հանդիպում անցկացրած «Բարսելոնայի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 2:1

Սիմոնե Ձաձա, 4, Ֆաբիան Օրելիանա, 9 - Կրիշտիանու Ռոնալդու, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում