22:50  ,  22 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր, օրվա արդյունքները (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Ֆրանսիայում հաղթեց նվազագույն հաշվով: Մխիթարյանն աչքի ընկավ 16-րդ րոպեին, իսկ 25-րդ րոպեին փոխարինվեց մկանային վնասվածքի պատճառով: Հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով: Երկու դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Էրիկ Բային:

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով եւ 1/8 եզրափակիչում է:

Պայքարը շարունակում են նաեւ ռուսական «Կրասնոդարն» ու գերմանական «Շալկեն»:

Մյուս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 0:3)

Հենրիխ Մխիթարյան, 16

Հեռացում՝ Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), 63, երկրորդ դեղին քարտ

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:1)

Մարտին Շկրտել, 41 - Ֆյոդոր Սմոլով, 7

«Շալկե» (Գերմանիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 3:0)

Ալեսանդրո Շյոպֆ, 23 - Մատիյա Նաստասիչ, 25, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում