22:50 22 փետրվարի, 2017Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Ֆրանսիայում հաղթեց նվազագույն հաշվով: Մխիթարյանն աչքի ընկավ 16-րդ րոպեին, իսկ 25-րդ րոպեին փոխարինվեց մկանային վնասվածքի պատճառով: Հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով: Երկու դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Էրիկ Բային:
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով եւ 1/8 եզրափակիչում է:




Պայքարը շարունակում են նաեւ ռուսական «Կրասնոդարն» ու գերմանական «Շալկեն»:
Մյուս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 0:3)
Հենրիխ Մխիթարյան, 16
Հեռացում՝ Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), 63, երկրորդ դեղին քարտ
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:1)
Մարտին Շկրտել, 41 - Ֆյոդոր Սմոլով, 7
«Շալկե» (Գերմանիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 3:0)
Ալեսանդրո Շյոպֆ, 23 - Մատիյա Նաստասիչ, 25, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.