17:10  ,  22 փետրվարի, 2017

Ռոման Վոյդել. Ավանի ֆուտբոլային ակադեմիայի պայմանները հրաշալի են

Ռուսական «Արմավիրի» ֆուտբոլիստ Ռոման Վոյդելը խոսել է փետրվարի 22-ից Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մեկնարկած հավաքի մասին:

«Մենք Հայաստանի հավաքականի մարզաբազայում հավաք անցկացրել ենք նաեւ նախորդ տարի: Կարող եմ ասել, որ այնտեղ շատ դուր եկավ ինձ: Պայմանները հրաշալի են՝ լավ սնունդ, լավ որակի մարզումային դաշտեր: Ամեն բան բարձր մակարդակի վրա է: Ինչպես նախորդ անգամ, այս տարի եւս ստուգողական խաղեր կանցկացնենք Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերի հետ: Կարծում եմ՝ այդ խաղերը կլինեն օգտակար»,- ռուս կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Արմավիրի» կայքը:

Հիշեցնենք, որ Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը Երեւանում կանցկացնի երեք ստուգողական հանդիպում՝ մրցելով «Արարատի» (փետրվարի 24), «Բանանցի» (փետրվարի 28) եւ «Բանանց-2»-ի (մարտի 3) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում