00:27  ,  20 փետրվարի, 2017

Sharjah FIDE Grand Prix. Վաշյե-Լագրավը՝ միանձնյա առաջատար, Արոնյանը հետ է 1 միավոր

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում երկու տուրից հետո միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը երկու հաղթանակ է տարել: Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը երկու ոչ ոքիներից հետո բաժանում է 4-15-րդ տեղերը:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Sharjah FIDE Grand Prix

Երկրորդ տուր

Արոնյան (Հայաստան, 2785) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 0.5:0.5

Համեր (Նորվեգիա, 2628) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5

Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5

Ռապորտ (Հունգարիա, 2692) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0:1

Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 1:0

Էլյանով (Ուկրաինա, 2759) - Վալյեխո (Իսպանիա, 2709)՝ 0.5:0.5

Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)՝ 0.5:0.5

Լի Չաո (Չինաստան, 2720) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)՝ 0.5:0.5

Սալեմ (ԱՄԷ, 2656) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)՝ 0:1

Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ՝ 2, Մամեդյարով, Ադամս՝ 1.5-ական, Նակամուրա, Արոնյան, Դին Լիժեն, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Յակովենկո, Վալյեխո, Ռապորտ, Ռյազանցեւ, Հոու Իֆան, Համեր՝ 1-ական, Լի Չաո, Տոմաշեւսկի՝ 0.5-ական միավոր, Սալեմ՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս