«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ, ճանաչվել է «Բլեքբերն Ռովերսի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա հանդիպման լավագույն խաղացող:
Ամբողջ հանդիպումն անցկացրած 28-ամյա հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Մարկուս Ռեշֆորդը հավասարեցրել էր հաշիվը: Մոուրինյոյի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:
Լավագույն խաղացողի թեկնածուներ էին նաեւ Էշլի Յանգն ու Զլատան Իբրահիմովիչը:
Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի
15:36 , 13 նոյեմբերի
15:02 , 13 նոյեմբերի
14:24 , 13 նոյեմբերի
13:02 , 13 նոյեմբերի
12:06 , 13 նոյեմբերի