«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Բլեքբերն Ռովերսին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 2:1:
17-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի անգլիացի կիսապաշտպան Դենի Գրեհեմը: 10 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն օգտվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ փոխանցումից եւ վերականգնեց հավասարությունը: 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկան շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: 75-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո Իբրահիմովիչը խփեց հյուրերի հաղթական գոլը: Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բլեքբերն Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Դենի Գրեհեմ, 17 - Մարկուս Ռեշֆորդ, 27, Զլատան Իբրահիմովիչ, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի
15:36 , 13 նոյեմբերի
15:02 , 13 նոյեմբերի
14:24 , 13 նոյեմբերի
13:02 , 13 նոյեմբերի
12:06 , 13 նոյեմբերի