22:11 19 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Բլեքբերն Ռովերսին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 2:1:
17-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի անգլիացի կիսապաշտպան Դենի Գրեհեմը: 10 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն օգտվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ փոխանցումից եւ վերականգնեց հավասարությունը: 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկան շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: 75-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո Իբրահիմովիչը խփեց հյուրերի հաղթական գոլը: Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բլեքբերն Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Դենի Գրեհեմ, 17 - Մարկուս Ռեշֆորդ, 27, Զլատան Իբրահիմովիչ, 75
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.