21:31  ,  19 փետրվարի, 2017

Մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո հեռացրել է Դավիդ Վիլյային

«Նյու Յորք Սիթիի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան հեռացվել է «Հյուսթոն Դինամոյի» հետ ստուգողական խաղում:

Առաջին խաղակեսի վերջնամասում 35-ամյա ֆուտբոլիստը մրցակցին հարվածելու համար ստացել էր դեղին քարտ: Սակայն մրցավարը որոշել է դիտել կրկնապատկերը, ինչից հետո հեռացրել է Վիլյային, որը ձեռքով հարվածել էր Էյ-Ջեյ Դելագարսայի դեմքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում