16:27  ,  19 փետրվարի, 2017

Սերխիո Ռամոս. Իմ կուռքերն էին Ռոնալդոն ու Կանիջան

Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է երիտասարդ տարիքի կուռքերի մասին:

«Երբ ես սկսեցի խաղալ, ավելի շատ երկրպագում էի հարձակվողներին, հատկապես, բրազիլացի Ռոնալդոյին: Իմ մյուս կուռքը Կլաուդիո Կանիջան էր՝ երկար մազերով արգենտինացի հարձակվողը: Հենց այդ պատճառով երկարացրի մազերս»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է thesportbible-ը:

30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 19 տարեկանից: Նախքան այդ նա ներկայացրել է «Սեւիլիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում