15:20  ,  19 փետրվարի, 2017

Յուրգեն Կլոպը՝ «Բարսելոնայի» մարզիչի գլխավոր թեկնածու

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ ամռանը երկարաձգել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագիրը եւ կազմել է թեկնածուների ցուցակ, գրում է Mirror-ը: Այդ ցուցակի առաջին տեղում «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է, որն անգլիական ակումբի հետ ունի վեց տարվա պայմանագիր: «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր չէ խզել պայմանագիրը, եւ «Բարսելոնան» ստիպված կլինի փոխհատուցել վնասը, եթե Յուրգեն Կլոպն ընդունի առաջարկը եւ որոշի տեղափոխվել Կատալոնիա:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում 0:4 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին: Պատասխան հանդիպումը մարտի 8-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում