14:45  ,  19 փետրվարի, 2017

Մոուրինյո. Ամռանը Պոգբան արդեն չի լինի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ ամռանը տեղի կունենան թանկ տրանսֆերներ:

«Մի երկու տարի հետո Պոգբայի տրանսֆերը կհամարվի էժան: Մի քանի տարի առաջ բացառիկ ֆուտբոլիստի համար վճարում էին 25 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ հիմա այդքան է երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի գինը: Ամռանը տրանսֆերային շուկայում մեզ սպասվում են անակնկալներ, իսկ Պոգբան արդեն չի լինի աշխարհի ամենաթանկ խաղացողը: Եվ դա լավ է, քանի որ նա կազատվի չափից շատ մեծ ուշադրությունից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ 2016թ. ամռանը Թուրինի «Յուվենտուսը» Պոգբայի համար ստացել է 89 միլիոն ֆունտ ստերլինգ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում