00:03  ,  19 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Mail ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Բլեքբերնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում, որը կկայանա փետրվարի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Մարկուս Ռոխո, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Անդեր Հերերա, Բաստիան Շվայնշտայգեր, Խուան Մատա, Անտոնի Մարտիալ, Ջեսի ԼինգարդՄարկուս Ռեշֆորդ։

Բրիտանական հեղինակավոր պարբերականը նշել է նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Բլեքբերնի» դեմ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղին (փետրվարի 16-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում