20:44  ,  13 փետրվարի, 2017

«Նապոլիի» դեմ խաղից առաջ Ռոնալդուն բաց է թողել «Ռեալի» մարզումը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Արքայական թիմի ընդհանուր խմբի մարզումը իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ, հաղորդում է Marca-ն:

Ռոնալդուն թեթեւ վնասվածք էր ստացել «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում: «Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով:

Սպասվում է, որ Ռոնալդուն կհասցնի ապաքինվել եւ մասնակցել փետրվարի 15-ին Մադրիդում կայանալիք խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով