Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվեց Երեւանի «Ալաշկերտին» եւ տարավ կամային հաղթանակ 3:2 հաշվով։
Սկզբնամասում «Ալաշկերտից» աչքի ընկան կիսապաշտպան Կարեն Նալբանդյանն ու Հաիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն։
«Շիրակից» առաջին գոլը 11-մետրանոցից խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Մորի Կոնեն։ Վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սեդրիկ Դոն։
«Ալաշկերտը» 42 միավորով 5-րդն է, «Շիրակը» 8-րդ տեղում է՝ 32 միավոր։
Հայաստանի առաջնություն, 33-րդ տուր
«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 2:3
Կարեն Նալբանդյան, 4, Ջոնել Դեսիրե, 21 - Մորի Կոնե, 30, 11մ, Սեդրիկ Դո, 83, 90+7
Չիրացրած 11մ՝ Մորի Կոնե, 65 («Շիրակ»)
Հեռացում՝ Ռեւազ Չիտեիշվիլի, 67 («Ալաշկերտ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում