21:07  ,  10 մայիսի, 2024

Globe Soccer Awards․ Տարվա լավագույն մարզիչի կոչման հավակնորդները

Globe Soccer Awards-ը հրապարակել է տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդներին․

Խաբի Ալոնսոն («Բայեր»), Ռուբեն Ամորիմ («Սպորտինգ»), Կառլո Անչելոտի («Ռեալ»), Միկել Արտետա («Արսենալ»), Ունաի Էմերի («Աստոն Վիլա»), Լուիս Էնրիկե (ՊՍԺ), Ջան Պիերո Գասպերինի («Ատալանտա»), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Ուլրիխ Հյոնես («Շտուտգարտ»), Սիմոնե Ինձագի («Ինտեր»), Միչել («Ժիրոնա»), Տիագո Մոտա («Բոլոնիա»), Էդին Տերզիչ («Բորուսիա Դորտմունդ»), Թոմաս Տուխել («Բավարիա»), Չավի («Բարսելոնա»)։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին։

Անցած տարի Globe Soccer Awards-ի վարկածով լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում