09:55  ,  14 փետրվարի, 2017

ՊՍԺ - «Բարսելոնա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 2.25 գործակցով, ֆրանսիացիներինը՝ 3.30, իսկ ոչ ոքին՝ 3.45:

Օրվա մյուս՝ «Բենֆիկա» - «Բորուսիա Դորտմունդ» խաղում պորտուգալական ակումբի հաղթանակն ունի 3.40 գործակից, գերմանացիներինը՝ 2.20, իսկ ոչ ոքին՝ 3.40:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

Փետրվարի 14

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 23:45

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում