00:53  ,  5 փետրվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Գանայի հավաքականը մնաց առանց մեդալի

Գաբոնում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալակիր դարձավ Բուրկինա Ֆասոյի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում նվազագույն հաշվով հաղթեց գանացիներին: Հանդիպման միակ գոլը գրանցվեց նախավերջին րոպեին:

Բուրկինա Ֆասոյի հավաքականը երկրորդ անգամ է մեդալ նվաճում Աֆրիկայի Գավաթում: 2013-ին թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ եզրափակիչում պարտվելով նիգերիացիներին:

Հիշեցնենք, որ Աֆրիկայի Գավաթի եզրափակիչում փետրվարի 5-ին հանդիպելու են Եգիպտոսի եւ Կամերունի հավաքականները:

Աֆրիկայի Գավաթ, երրորդ տեղի խաղ

Բուրկինա Ֆասո – Գանա՝ 1:0

Ալան Տրաորե, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news