22:19  ,  3 փետրվարի, 2017

Իսկոն մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտադիր է ամռանը հեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է La Sexta-ն: 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ: Այն նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», «Չելսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն մասնակցել է 15 հանդիպման, խփել է 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news