10:48  ,  3 փետրվարի, 2017

Ռոնալդինյոն պաշտոն է ստացել «Բարսելոնայում»

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն դարձել է կատալոնական ակումբի դեսպանը: 36-ամյա ֆուտբոլիստն առաջիկա տարիներին «Բարսելոնային» կներկայացնի տարբեր միջոցառումներում, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Ռոնալդինյոն նաեւ միացել է FCB Legends թիմին, որը մասնակցում է բարեգործական խաղերի եւ «Բարսելոնայի» դեսպանն է ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը դեռ չի հայտարարել կարիերան ավարտելու մասին: Բրազիլական «Ֆլումինենսեի» հետ պայմանագիրը խզելուց հետո Ռոնալդինյոն 2015-ից ազատ գործակալի կարգավիճակում է: Նա «Բարսելոնայում» խաղացել է 2003-2008-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news