Ես արժանի չեմ վառել օլիմպիական կրակը, հայտարարել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, ով չի ընդգրկվել ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում:
37-ամյա Բեքհեմը հրաժարվել է վառել օլիմպիական կրակը՝ նշելով, որ այդ պատվին պետք է արժանանան այլ մարզիկներ:
«Ես արժանի չեմ վառել օլիմպիական կրակը: Ես միշտ ասել եմ, որ դա պետք է անի իր երկրի համար ոսկե մեդալներ է նվաճած օլիմպիական մարզիկ: Ես ինձ այդպիսին չեմ համարում: Անկախ ամեն ինչից, ես կաջակցեմ ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականին Լոնդոնի խաղերում»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի