21:51  ,  1 փետրվարի, 2017

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանն առաջադիմել է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունվարի ամփոփիչ դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 9-րդ տեղից բարձրացել է 7-րդ տեղ:

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն տասնյակում են նաեւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու հոլանդացի Անիշ Գիրին:

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 62-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 67-ը, Գաբրիել Սարգսյանը՝ 86-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում