«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ուիգանի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձել էր գոլի հեղինակ:
«Երբ Մխիթարյանը միացավ մեզ, երկուսս էլ կարծում էինք, որ նա պատրաստ է: Նա միանգամից դրական փոփոխություն մցրեց թիմի խաղում, սակայն հետո վնասվածք ստացավ «Տոտենհեմի» հետ խաղում: Դրա պատճառով նա որոշ ժամանակ բացակայեց, իսկ վերականգնվելուց հետո վերադարձավ ու շարունակեց ցուցադրել որակյալ խաղ: Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- մարզիչի խոսքը մեջբերում է tribalfootball.com-ը:
Հիշեցնենք, որ «Ուիգանի» դեմ տնային խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ 74-րդ րոպեին հաշիվը դարձրել էր 3:0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի