19:31  ,  27 հունվարի, 2017

Արսեն Վենգեր. Ալ Պաչինոյի հետ ինձ համեմատելը ճիշտ չէ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստ Թեո Ուոլքոթի կարծիքը, թե ֆրանսիացի մասնագետը մոտիվացիոն ելույթների ժամանակ նման է լեգենդար հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոյի կերպարին «Ամեն կիրակի» կինոնկարից՝ ամերիկյան ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչի մասին:

«Ես վատ դերասան եմ: Այս համեմատությունը դժվար է ճիշտ որակել: Ես Ալ Պաչինոն չեմ: Մարզիչներն անկեղծ խոսք են ասում խաղացողներն: Անկեղծ ասեմ՝ չեմ էլ հիշում, թե Ուոլքոթը որ դեպքի մասին է եւ ինչ եմ ասել ֆուտբոլիստներին»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում