19:31 27 հունվարի, 2017Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստ Թեո Ուոլքոթի կարծիքը, թե ֆրանսիացի մասնագետը մոտիվացիոն ելույթների ժամանակ նման է լեգենդար հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոյի կերպարին «Ամեն կիրակի» կինոնկարից՝ ամերիկյան ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչի մասին:
«Ես վատ դերասան եմ: Այս համեմատությունը դժվար է ճիշտ որակել: Ես Ալ Պաչինոն չեմ: Մարզիչներն անկեղծ խոսք են ասում խաղացողներն: Անկեղծ ասեմ՝ չեմ էլ հիշում, թե Ուոլքոթը որ դեպքի մասին է եւ ինչ եմ ասել ֆուտբոլիստներին»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.