Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը, դուրս գալով թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, գրանցել է տպավորիչ ցուցանիշ:
35-ամյա շվեյցարացին 1974-ից հետո ամենատարեց թենիսիստն է, որը կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում, փոխանցում է Tennis.com-ը:
Ավստրալացի թենիսիստ Քեն Ռոզուոլը US Open-1974-ի եզրափակիչին մասնակցել էր 39 տարեկանում:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող Ֆեդերերը 5 սեթում ուժեղ էր գտնվել շվեյցարացի Ստեն Վավրինկայից: Նա 28-րդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչի ուղեգիր:
Australian Open-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 27-ին կվիճարկեն Ռաֆայել Նադալը (Իսպանիա) եւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում